Ներքին 2 տարի առաջ - 16:15 24-11-2023

Ադրբեջանի արձագանքն է՝ հետաքրքրված չեն «Խաղաղության խաչմերուկ» նախագծով․ Նիկոլ Փաշինյան

Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի մի բնակչի հետաքրքրում էր` հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչման դեպքում ի՞նչ երաշխիքներ կան, որ մաքսային ու սահմանային վերահսկողությունը կիրականցնեն ՀՀ սահմանապահները։

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները հրապարակել են «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները, ըստ որոնց` յուրաքանչյուր երկիր իր պետական ինստիտուտների միջոցով իր տարածքում իրականացնում է սահմանային ու մաքսային հսկողություն` ապահովելով անվտանգությունը։

Նրա խոսքով` այս առաջարկն արել են հարևան բոլոր պետություններին։
«Ադրբեջանի առաջին արձագանքն այն էր, որ իրենք արդեն հետաքրքրված չեն այդ նախագծով, քանի որ ենթակառուցվածքների նախագիծն արդեն իրականացնում են Իրանի հետ։ Մենք դեմ չենք»,– նշեց նա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը