Ներքին 2 տարի առաջ - 17:13 23-11-2023

ՀՀ դեսպանը Բուխարեստում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները

Ռումինիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերգեյ Մինասյանը նոյեմբերի 22-ին Բուխարեստում մասնակցել է Սև ծովի հարցերով բարձր մակարդակի կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական Միության արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Այդ մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

«Իր ելույթում դեսպան Մինասյանն ընդգծել է, որ սեպտեմբերի 19֊ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը հանգեցրել է լուրջ մարդասիրական ճգնաժամի, որի հաղթահարման գործում առանձնացվել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների, այդ թվում նաև Ռումինիայի` Հայաստանին տրամադրած մարդասիրական աջակցության դերը։

Դեսպան Մինասյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունքի իրացման անհրաժեշտությունն, ինչը հնարավոր կլինի միայն միջազգային հաստատակամ ներգրավվածության և երաշխիքների տրամադրման պարագայում։ Միաժամանակ, շեշտվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման գործում հայկական կողմի վճռականությունն` այս համատեքստում կարևորելով Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներդրած ջանքերը։

Դեսպան Մինասյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրույթները` հիմնված տարածաշրջանային հաղորդակցության բոլոր ուղիների վերաբացման և տարածաշրջանի երկրների ինքնիշխանության լիակատար պահպանման սկզբունքների վրա։ Կարևորվել է նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեության ընդլայնման վերաբերյալ որոշման իրագործումը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին ԵՄ շարունակական աջակցության ապահովումը, ինչպես նաև ՀՀ֊ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի առաջմղումը։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ ԵՄ հանձնաժողովից, ԵՄ արտաքին գործողությունների ծառայությունից, Հայաստանից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Մոլդովայից և Ուկրաինայից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ