Արտաքին 2 տարի առաջ - 11:48 23-11-2023

Էրդողանը Գազայում հրադադար հաստատելու որոշումը դրական զարգացում է անվանել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում չորսօրյա մարդասիրական հրադադարի հաստատման պայմանավորվածությունը «դրական զարգացում» է։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է «Մեծ քսանյակի» առցանց գագաթնաժողովի իր տեսաուղերձում։

«Չորս օրով մարդասիրական դադարի հաստատման և թեկուզ սահմանափակ թվով պատանդների փոխանակման շուրջ համաձայնության հասնելը դրական զարգացում է: Մենք ակնկալում ենք, որ այս քայլը կնպաստի կայուն զինադադարին և, ի վերջո, խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը», - ասել է Էրդողանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի