Արտաքին 2 տարի առաջ - 21:18 21-11-2023

Գազայում տիրող հումանիտար աղետը խորը մտահոգություն է առաջացնում․ Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Գազայի հատվածում հումանիտար աղետ է, որը խորը մտահոգություն է առաջացնում։ Այս մասին գրում է ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

«Հազարավոր մարդկանց մահը, խաղաղ բնակչության զանգվածային արտաքսումը և Գազայի հատվածում բռնկված հումանիտար աղետը խորը մտահոգություն են առաջացնում»,-ասել է Պուտինը՝ պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցով BRICS-ի արտահերթ գագաթնաժողովում:

Պուտինը նաև սարսափելի է համարել մեծ թվով երեխաների մահվան դեպքերը: Նա ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը տապալելու մեջ:

Բացի այդ, ՌԴ նախագահն անհրաժեշտ է համարել միջազգային հանրության ջանքերի միավորումը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու համար:

«Մենք կոչ ենք անում միավորել միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված իրավիճակի ապաԷսկալացմանը, կրակի դադարեցմանը և պաղեստինա-իսրայելական հակամարտության քաղաքական լուծման որոնմանը»,- նկատել է նա։

ՌԴ առաջնորդի կարծիքով ՝ այդ աշխատանքում առանցքային դեր կարող են խաղալ BRICS-ի պետությունները և տարածաշրջանի երկրները:
«Այդ պատճառով հատկապես նշանակալի է մեր այսօրվա նիստին Մերձավոր Արևելքի պետությունների գործընկերների մասնակցությունը, որոնք այս տարի BRICS-ի լիաֆորմատ անդամ դառնալու հրավեր են ստացել: Օգտվելով առիթից՝ կցանկանայի հարգանքով նշել իրավիճակի կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը և, մասնավորապես, նկատի ունեմ Եգիպտոսում խաղաղության գագաթնաժողովի և Սաուդյան Արաբիայում արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովի անցկացումը», - նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը

Ձեզ գուցե հետաքրքրի