Ներքին 2 տարի առաջ - 13:37 21-11-2023

«Եկեք լրջանանք», «անգրագետներ». լարված իրավիճակ՝ ավագանու նիստին

Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է։ Քիչ առաջ ևս բանավեճ տեղի ունեցավ «Հանրապետություն» խմբակցությունից Անի Խաչատրյանի ու «Մայր Հայաստան» դաշինքից Նարինե Հայրապետյանի միջև։

«Ամբիոնը պետք չէ օգտագործել մանկական երազանքներում ասմունքելու համար, էն էլ անորակ բանաստեղղծություններ։ Սա լուրջ ամբիոն ա, կա ընտրված քաղաքապետ, կա ընտրված քաղաքային իշխանություն, եկեք մի քիչ լրջանանք»,- ասաց Խաչատրյանը։

Ի պատասխան Նարինե Հայրապետյանն ասաց․ «Գնացեք կարդացեք, անգրագետներ»։

Տիգրան Ավինյանն էլ հորդորեց հանդարտություն պահել և հիշեցրեց, որ Նարինե Հայրապետյանի բուռն ելույթի ժամանակ իրենք չեն ընդհատել և ուշադիր լսել են մինչև վերջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ