Ներքին 2 տարի առաջ - 13:05 21-11-2023

ԱԺ-ում սպասվում է «ՀայաՔվեին» առնչվող երեք կարևոր իրադարձություն

«ՀայաՔվե» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․

«ՀայաՔվեի օրեր ԱԺ-ում

Բարեկամնե´ր, առաջիկա օրերին ՀՀ Ազգային ժողովում սպասվում է ՀայաՔվե նախաձեռնությանն առնչվող երեք կարևոր իրադարձություն

1. Նոյեմբերի 24-ին` ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին խորհրդարանական լսումներ` լայն հանրային շրջանակների ընդգրկմամբ
2. ՀայաՔվեի օրակարգային հարցի մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկում` խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ
3. ՀայաՔվեի օրինագծի քննարկում ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում:
Երեք իրադարձությունն էլ լուսաբանվելու է բազմաթիվ լրատվամիջոցների ուղիղ եթերում և մեր սոցցանցային էջերում»։