Ներքին 2 տարի առաջ - 13:10 20-11-2023

Երևանում 1 շաբաթում վարչական իրավախախտման 65 դեպք է հայտնաբերվել. 7 ինքնակամ շինություն է քանդվել

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը նախորդ շաբաթվա ընթացքում հայտնաբերել է 65 վարչական իրավախախտման դեպք։ Այս մասին, այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։

Նրա խոսքով` կառուցապատվող օբյեկտներում շինարարական հրապարակները կազմակերպված չլինելու վերաբերյալ 13 արձանագրություն է կազմվել։ Առանց համապատասխան քաղաքաշինական թղթերի ինքնակամ շինությունների իրականացման 8 դեպք է հայտնաբերվել։ Շենքերը և շինությունները ոչ նպատակային նշանակության օգտագործման համար 15 արձանագրություն է կազմվել։ 1 դեպք է հայտնաբերվել ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու վերաբերյալ։

«Ներկայում իրականացվում են 28 վարչական իրավախախտման փաստերի վերաբերյալ համապատասխան վարչարարություններ, որոնք հիմնականում վերաբերում են լռության կանոնները խախտելուն և առևտրային օբյեկտները ժամը 24։00-ից հետո առանց համապատասխան թույլտվության աշխատեցնելուն»,–ասաց նա։

Իրավախախտումների վերաբերյալ հիմքեր են ձեռք բերվել ծառայության աշխատակիցների կողմից գիշերային ժամերին կազմակերպված շրջայցերի արդյունքում։

Տվյալ ժամանակահատվածում կազմակերպվել և իրականացվել են թվով 7 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ, որոնցից 6-ը` ծառայության նախաձեռնությամբ, 1-ը` քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության հետ համատեղ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում