Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:06 18-11-2023

Նիկո՛լ, դու ես հանձնել Արցախը. Սերժ Սարգսյանի դասընկեր

68-ամյա Կարինե Բաղրյանը մասնագիտությամբ մանկավարժ է, 40 տարուց ավելի դասավանդել է դպրոցում։ Ասում է՝ մեզ համար 30 տարի ապրում էինք, Նիկոլը եկավ-չեկավ, սկսվեց Արցախի անկումը։

«Նիկոլի մեղքով փախստական եմ դարձել, լիքը տունուտեղս թողել, դուրս եմ եկել։ Ինքն է ստորագրել, ո՞ւմ է մեղադրում։ Ասում է՝ Քոչարյանը էս է արել, Սերժը էն է արել։ Նրանք փաստացի հող չեն հանձնել, ես չեմ ասում, որ ամեն ինչ իդեալական է եղել, բայց առաջին պատերազմից հետո մենք մեր հողում ապրել ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ստեփանակերտից բռնի տեղահանված Կարինե Բաղրյանը։

Տիկին Կարինեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ նույն դասարանում է սովորել։ Ասում է՝ Սերժը, որ լիներ երկրի ղեկավարը, էսքան բան չէր լինի, 44 օր չէր ձգվի պատերազմը, էսքան զոհերն էլ չէր լինի։

«Ղեկավար ընտրելիս պետք չէ հաշվի առնել, որ նա քո ծանոթն է կամ քեզ պաշտոն է տվել, այլ պետք է մտածել, թե նա ինչ կարող է անել երկրի համար, նա հայրենասեր է, թե ոչ։ Դժբախտաբար Արցախում դա հաշվի չէին առել և ընտրել էին այնպիսի մարդու, ում մեջ ընդհանրապես չկար հայրենասիրություն, նա առանց երկար-բարակ մտածելու ենթարկվել է Հայաստանի ղեկավարին և ամբողջ Ղարաբաղը ծախել։ Լաչինի միջանցքը հանձնել են, իրենք են ստորագրել և ասում են, որ Ալիևը ճանապարհը փակել է»,- շարունակում է Կարինե Բաղրյանը։

Նրա խոսքով՝ եթե նախորդ պատերազմների ժամանակ մենք գիտեինք, որ ժամանակավոր ենք հեռացել Արցախից, հիմա գիտենք, որ անվերադարձ կորցրել ենք տունդարձի ճանապարհը։

«Տասը ամիս բլոկադայից հետո Հայաստանի վարչապետի ստորագրած թղթի վրա մեզ վռնդեցին Արցախից։ Նիկոլը հայտարարել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է, Նիկո՛լ, դու ես հանձնել Արցախը, ինչ բողոքելու մասին է խոսքը։ Նիկոլի համար Արցախ Սյունիք նշանակություն չունի, կարևորը իր պաշտոնը պահպանի։ Թե՛ Արցախի նախագահը, թե՛ Հայաստանի վարչապետը հավասար մեղավոր են այս վիճակի համար»,- ասում է Կարինե Բաղրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի