Ներքին 3 տարի առաջ - 18:48 16-11-2023

ԱՄՆ դեսպանը այցելել է Գոշավանք

Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է 12-13-րդ դարի Գոշավանք վանական համալիր, որտեղ առիթ է ունեցել ծանոթանալ Հայաստանի առաջին օրենսգրքի հեղինակ Մխիթար Գոշի կյանքին ու գործունեությանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից, դեսպանը նաև այցելել է Դիլիջան խոշորացված համայնք` ԱՄՆ ՄԶԳ-ի հետ գործակցած տնտեսվարողներին: