Ներքին 3 տարի առաջ - 10:15 15-11-2023

Աղբատարը բախվել է էլեկտրասյանը. վնասվել է Nissan-ը. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ» մակնիշի աղբատար ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի կամարի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Բախման հետևանքով սյունը մասամբ թեքվել է և ինչ-որ դետալ վնասել է նշված վայրով ընթացող Nissan Tida մակնիշի ավտոմեքենայի դիմապակին:

Վթարի հետևանքով տուժածներ չկան:

Մանրամասները՝ սկզբնաղնյուր կայքում: