Ներքին 2 տարի առաջ - 19:44 14-11-2023

Անդավաճան եմ մնալու վարչապետին․ Թաթուլ Ասիլյանը մեկնաբանել է ՔՊ-ից հեռացվելու որոշումը

Ինչպես արդեն հայտնել էինք, ՔՊ վարչության որոշմամբ՝ 2018 թվականի «հեղափոխության» ակտիվ մասնակից, Նիկոլ Փաշինյնաի մոլի աջակից Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

Oragir.News-ը զրուցել է նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի հետ, վերջինս ասաց, որ կուսակցությունից հեռացվելու պատճառը եղել է արցախցիների վերաբերյալ իր գրառումը։

«Ստատուս էի գրել արցախցիների վերաբերյալ, գրել էի՝ ովքեր վարչապետի դեմ ցույց են անում, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Եվ քանի որ ես թիմի անդամ էի, իմ խոսքը կարող էր վնասել թիմին և վարչապետին, ինձ ասել էին, որ նման գրառումներ չանեմ, բայց ես արել եմ, և ինձ հեռացնելու պատճառներից մեկը հենց դա է եղել․․․ Թիմում կան որոշակի մարդիկ որոնց հետ ունեմ տարաձայնություններ, բայց ես ոչ մեկից դժգոհ չեմ, ոնց կամ, այդպես էլ մնում եմ»,-ասաց Ասիլյանը։

Նրա խոսքով՝ երեկ ՔՊ գրասենյակում անձամբ է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ. «Պարոն Փաշինյանը, ես ու վարչության անդամները հանդիպել ենք, և ինչ որոշում կայացվեց, ես դրան համաձայն էի։ Հետագայում ինչ փուլերով էլ անցնեմ, ինչեր կձեռնարկվի իմ հանդեպ, ես անդավաճան եմ մնալու վարչապետին»,- եզրափակեց Թաթուլ Ասիլյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում