Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 23:54 12-11-2023

Ինքս կրիզիսի մեջ մտա․ քնել չէի կարող, վախենում էի քնելուց. Սերժ Ավետիքյան

Մեկնարկել է երկլեզու Դրամատիկական Արվեստանոցի երրորդ թողարկումը։ Նախագիծն այս տարի ընդգրկել է վաթսունհինգ թեկնածուներից քսանհինգ երիտասարդ դերասանների, որոնք ցանկանում են ծանոթանալ ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից տենդենցներին։

Ծրագրի մարտահրավերներից են նաև ֆրանկոֆոնիան և ֆրանսերենի ուսուցումը, և մասնակիցները սկսել են լեզուն ուսումնասիրել 2023 թ․-ի հունիսից՝ SPFA-ի շրջանակներում՝ զուգահեռաբար Երևանում և Գյումրիում։ Արդեն 2-րդ տարին փառատոնի շրջանակներում , ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Հայաստանում է։

Փառատոնի շրջանակներում տեղի ունեցող իրադարձությունների, առաջիկայում սպասվող նախագծերի, երկրում ստեղծված իրավիճակում ստեղծագործողների շրջանում առաջացած դժվարությունների և խնդիրների մասին Oragir.News-ը զրուցել է Սերժ Ավետիքյանի հետ։

«Հիմա էլ մշակութային կյանքը կա։ Մշակութային կյանքը չի կանգնի, եթե լոզունգ լինի։ Ինչքան արգելք կա, այնքան մշակութային կյանքը շարունակվում է։ Բայց չկա մասսայական և սոցիալական ընդհանուր մոտեցում․ մեկը սա է առաջ տանում, մեկը՝ նա։ Կարծես թե կոնսուլտացիա չկա մեկը մյուսի հետ»։

Կինոռեժիսորը նաև խոսեց Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո արվեստագետների ստեղծագործական մթնոլորտի մասին.

«Շատ մեծ բեռ է սրտում, հոգում, փսիխիկ մտածելակերպում։

Այն, ինչ որ կատարվեց իբր խաղաղ ձևով, շատ ավելի գռեհիկ և անընդունելի պրոցես էր։ Ինչպե՞ս կարող ես դա ընդունել այսօրով, բայց ստիպված ես, որովհետև այդ խոսակցությունները եղել են, այդ դիրքն է եղել։ Ինքս կրիզիսի մեջ մտա հոգեպես․քնել չէի կարող, վախենում էի քնելուց, պիտի արթուն մնայի։

Ո՞ւր են արցախցիները․ Երևանում էլ չեմ տեսնում նրանց։ Հայաստանից փախե՞լ են։ Կարո՞ղ է օստռասիզմ կա իրենց հանդեպ, որ իրենք հայ չեն, երևանցիների պես հայ չեն։ Իհարկե երևանցիների պես հայ չեն։ Ի՞նչ է, երևանցիների՞ ու գյումրեցիների՞ պես հայ են։ Այս երկրում ամեն ինչ ռայոններով է, ինչպես Ֆրանսիայում՝ հարավի ֆրանսիացին հյուսիսի ֆրանսիացուն չի նմանվում, նույն ձև չի խոսում, բայց պետք է մեկը մյուսին ընդունի․ նույն երկրում ես ապրում»։

Տեսանյութ․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ