Արտաքին 2 տարի առաջ - 11:33 10-11-2023

ԱՄՆ կոնգրեսականը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ Ադամ Շիֆը ներկայացրել է բանաձև, որի համաձայն՝ պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց։ Բանաձևը նաև դատապարտում է Ադրբեջանի կողմից որպես քաղբանտարկյալ պահվող Արցախի քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորումը։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, անդրադառնալով այս բանաձևին, ասել է. «Մենք շնորհակալություն ենք հայտնում կոնգրեսական Ադամ Շիֆին և ակնկալում ենք, որ այս բանաձևը հրատապ հիմունքներով կընդունվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում