Ներքին 2 տարի առաջ - 17:59 08-11-2023

Արցախցի Կոմիտասը շատ կուզեր, որ զոհված ընկերների մամաները ծաղիկ խոնարհելու տեղ ունենային

Արցախից բռնի տեղահանված երիտասարդ զույգին՝ Կոմիտասին ու Տոնիին, Արցախում շատերն էին ճանաչում։ Ընտանիքն այսօր իր փոքրիկ գործն է հիմնել Երևանում։ Երկուսն էլ ծննդով Մարտունուց են։ Կոմիտասը մասնակցել է 44-օրյա պատերազմին, ինչպես նաև վերջին պատերազմին։

Զույգն այնքան համեստ է, որ անգամ հրաժարվում է հարցազրույց տալ, նրանց փոխարեն պատմում են զինակից ընկերներն ու մտերիմները։

«Հարազատ Մարտունիում ընկած զինակիցների հիշատակին հուշակոթող են դրել հրաշքով ողջ մնացած ընկերներով, որն այսօր թշնամու ձեռքում է հայտնվել։ Մարդիկ սիրում են հարցնել` ինչը կուզեիր հետդ բերել Արցախից, եթե հնարավորություն ունենայիր. ես հույս ունեմ, որ այս հարցը Կոմիտասին դեռ ոչ ոք չի տվել ու չի տա։
Բայց դուք իմացեք, որ նա ամեն ինչից շատ կուզեր, որ զոհված ընկերների մամաները ծաղիկ խոնարհելու տեղ ունենային... Իրական հերոսներն էդպիսին են՝ չխոսկան և ուշադրությունից խուսափող»,- ասում է ընտանիքի ընկերներից մեկը՝ Տաթևիկ Խաչատրյանը, ում եղբայրը ևս զոհվել է պատերազմում։

Արցախցի զույգը 4-ամյա որդու հետ այսօր բնակություն է հաստատել Երևանում։ Արցախցի տղամարդու համար ամենաառաջնայինը ընտանիքի բարեկեցությունն է։ Այսօր Կոմիտասը ավտոլվացման կետ է վարձակալել՝ սկսելու իր փոքրիկ գործը Վարդանանց 10 հասցեում։ Նաև լվանում են գորգեր։ Արցախցի երիտասարդ ընտանիքին մեր բոլորի օգնությունը կլինի այն, որ օգտվենք հենց այս լվացման կետից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ