Ներքին Միտք 2 տարի առաջ - 16:09 07-11-2023

Ինչքանո՞վ է նպատակահարմար խնդիրների «լուծումները» գիշերներով փնտրել․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գիշերային Ինեկոբանկի վերաբերյալ:
Վերջերս մի դեպքի մասին գրեցի: Ուրեմն, Ինեկոբանկը (Inecobank CJSC) SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն` առանց գումարի, միգուցե` սովի մատնված:
Գրառումից մի քանի օր անց ուշ գիշերով ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը: Գիշերային զրույցի ընթացքում, վերջինս ցանկություն հայտնեց կապ հաստատել կենսաթոշակառուի հետ` «ճշտում կատարելու և վերջինիս արդյունքում լուծում առաջարկելու համար»:
Ուշ գիշեր էր: Կենսաթոշակառուն քնած էր: Բացի դրանից` ինչքանո՞վ է նպատակահարմար խնդիրների «լուծումները» գիշերներով փնտրել: Մի խոսքով, իմ հեռախոսահամարը տրամադրեցի: Ի վերջո, լուսաբացին` 05.59-ին, Ինեկոբանկը տեղեկացրեց, որ իմ հեռախոսահամարը «փոխանցվել է համապատասխան աշխատակցին կապի հաստատման համար»:

Անցել է մի քանի գիշեր: Ինեկոբանկի «համապատասխան աշխատակիցը» լուռ է: Այսօր գիշերը ևս կսպասեմ, իսկ վաղն ուշ գիշերով Ինեկոբանկ կգնամ: Երևի լավն է Ինեկոբանկը` նամանավանդ գիշերով»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում