Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:36 05-11-2023

«Ես շուռ եմ տալիս աշխարհը»․ փոքրիկների ներկայացումը՝ Հադրութի վերջին օրվա մասին

Նոյեմբերի 3-ին «Փոքր թատրոնում» կայացավ «Ես շուռ եմ տալիս աշխարհը» դոկումենտալ ժանրի ներկայացումը: Ներկայացման մասնակիցները «Դիզակ Արտ» կենտրոնի՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով Հայաստան տեղահանված հադրութցի փոքրիկներն են: Այն հավաքական պատմությունների շարք է. յուրաքանչյուր փոքրիկ պատմում է Հադրութում իր ապրած վերջին օրվա, ընտանիքի և ընկերների հետ կապված իր հիշողությունների մասին:

Հիմքում Լեռ Կամսարի 2 գրական ստեղծագործություններն են:

«Թվում է, որ այն, ինչ մենք ենք ստեղծել, ֆիլմերից է: Ես մի օր մտա դասասենյակ, ու պարզապես սկսեցինք խոսել պատերազմի մասին: Երեխաները սկսեցին հումորային պատմել եղածը, որից ելնելով՝ ես որոշեցի, որ երեխաները պիտի պատմեն այդ պատմությունները բոլոր այն մարդկանց համար, ովքեր գիտեն պատերազմի մասին, բայց չեն զգացել այնքան, որքան երեխաները. միշտ մտածել են, որ թիրախային կետում հենց երեխաներն են, և ամենամեծ ցավն ու տրավմաները կրում են հենց երեխաները: Դրա համար որոշեցի, որ առանց կոտրվելու երեխաները պատմեն իրենց պատմությունները, որովհետև իրենք նպատակ չունեն հուզելու. իրենք պարզապես ուզում են, որ իրենց պատմություններով այս աշխարհում ինչ-որ բան փոխվի, որն էլ հենց դարձավ մեր ներկայացման վերնագիրը: Իրենք միտք ունեն՝ իրենց պատմություններով փոխելու աշխարհը»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ներկայացման ռեժիսոր Սրբուհի Բալայանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում