Ներքին 2 տարի առաջ - 21:25 03-11-2023

Ինչո՞ւ եք այդպես վարվում երիտասարդ և տաղանդավոր մարդու հետ. Ազատ Եղիազարյան

ԿԳՄՍ նախարարի հրամանով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից Անի Եղիազարյանի ազատմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հայտնի թումանյանագետ, գրականագետ Ազատ Եղիազարյանը։

«Այս օրերին մտածում էի, որ լատինաամերիկյան սփյուռքի հայերը հրաշալի բան եմ մտածել՝ Թումանյանի թանգարանանի տնօրեն Անի Եղիազարյանին /ազգանուններս նույնն է, բայց ազգականներ չենք/ հրավիրելով իրենց երկրները դասախոսություններ կարդալու Թումանյանի մասին։ Կարծում էի, որ նախարարությունում պետք է ուրախացած լինեն: Բայց պարզվեց ուղիղ հակառակը՝ նախարարությունում զայրացած են: Հավատալու բան չէ, բայց իրողություն է: Անին՝ հրաշալի կազմակերպիչ է ու լավ թումանյանագետ, որ կարողանում է համախմբել թումանյանագետներին ու թումանյանասերներին, որն իր մշտական ժպիտով ու բարյացակամությամբ հրապուրում է մարդկանց, մեզ թվում էր իդեալական տնօրեն: Մանավանդ, որ վերջապես սկսեց թանգարանի վերակառուցումն ու վերանորոգումը:

Ի՞նչն է ստիպել ԿԳՄՍ-ի աշխատողներին և նախարարին արձակել այդպիսի, ուրիշ բառ չկա ավելի հարմար՝ անհեթեթ հրաման: Ինչ-որ իրավական խախտումնե՞ր կային. դրա համար պատժի տարբեր ձևեր կային, օրինակ, նկատողություն: Բայց երիտասարդ, եռանդուն, բոլորի կողմից սիրված /բացառությամբ նախարարության աշխատողների/ և Թումանյան գնահատող ու հասկացող աշխատողին ազատե՞լ աշխատանքից առանց որևէ հիմնավոր պատճառի: Դուք այդքան շատ կադրե՛ր ունեք: Չեմ կարծում: Ինչու՞ եք այդպես վարվում երիտասարդ և տաղանդավոր մարդու հետ…»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել

Ձեզ գուցե հետաքրքրի