Արտաքին 3 տարի առաջ - 15:37 03-11-2023

«Համաս»-ն Իսրայելին առաջարկում է փոխանակել բոլոր պահվող անձանց

Պաղեստինյան արմատական «Համաս» կառույցի ղեկավարության ներկայացուցիչ Ղազի Համադը հայտարարել է, որ կառույցը պատրաստ է գերիների փոխանակման հարցում «Իսրայելի հետ գնալ լիակատար փոխզիջման»։ Այս մասին նա ասել է NBC News ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում։

«Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ վերադառնան տուն: Մենք ուզում ենք, որ մեր բանտարկյալները հենց հիմա գնան տուն: Այսպիսով, մենք պատրաստ ենք ամբողջական փոխզիջման, որ ազատվեն բոլոր պատանդները, նրանց թվում (իսրայելցի) զինծառայողները և Իսրայելի կալանավայրերում պահվող մեր բանտարկյալները»,- հայտարարել է Համադը:

Խոսելով հակամարտության մասին՝ «Համաս»-ի ղեկավարության ներկայացուցիչը պնդել է, թե «կառույցը կշարունակի պայքարել օկուպացիայի դեմ, քանի որ դա լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»:

Համադն ասել է, որ Իսրայելի կողմից «ագրեսիայի դադարեցումը» հնարավոր բանակցությունների հիմնական պայմաններից մեկն է:

Նա նաև հավաստիացրել է, թե նախաձեռնելով հոկտեմբերի 7-ի գործողությունը, զինյալները խաղաղ մարդկանց սպանելու նպատակ, իբր, չեն ունեցել:

«Մեր կրոնի`իսլամի դրույթների համաձայն, արգելվում է խաղաղ բնակիչներին վնասել կամ սպանել: Անտեղ, երբ նրանք (զինյալները) մտել են տարածք, ինչ-որ բարդություններ են առաջացել»,- ասել է Ղազի Համադը:

NBC News հեռուստակայանի մեկնաբանի կարծիքով՝ «Իսրայելը դժվար թե ընդունի Ղազի Համադի առաջարկած ծրագիրը»:

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը