Ներքին 2 տարի առաջ - 17:48 01-11-2023

Երևանի գետնանցումները զուգարան են հիշեցնում․ քաղաքացիներն ահազանգում են 

Երևանի գետնանցումները խայտառակ վիճակում են՝ կեղտոտ, առանց լուսավորության, անտանելի հոտով։ Դրանք ավելի շատ գետանցումի են նման։ Ֆեյսբուքյան օգտատերերից Անուշ Շահրամանյանը հեգնանքով հարցնում և ինքն իրեն պատասխանում է․

«Հոգեբանական բռնության ի՞նչ ձևեր գիտեք։ Երևանի գետնանցումները։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչու մինիմալ միջոցներով քաղաքապետարանը չի կարող ապահովել գետնանցումների լուսավորությունն ու մաքրությունը, գոնե նշվի, որ կամեռաներ են դրված կամ լուսավորվի այնքան, որ մարդիկ զուգարանի չվերածեն, օրական հազարավոր մարդիկ անցնում են այս գարշահոտ ու կեղտոտ տեղով, սա կարծում եմ կյանքի որակի վրա ազդող լուրջ խնդիր ա, որն այնքան հեշտ լուծում է պահանջում»։



Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինայնն ամեն հարմար առիթն օգրագործելով ասում է՝ Կառավարությունը գումարի խնդիր չունի, միևնույն ժամանակ նման խնդիրները դուրս են մնում իշխանությունների ուշադրությունից։ Երևանի քաղաքապետարանը ավելի քան 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար էր հատկացրել նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար, սակայն հանրային զուգարան հիշեցնող տասնյակ գետնանցումների համար՝ դեռ ոչ։



Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով նշված խնդրին ասաց․ «Գետնանցումները տարբեր են։ Մենք ունենք գետնանցումներ, որտեղ կան վարձակալությամբ տրված տարածքներ և այնտեղ կոմերցիոն գործառույթներ են իրականացվում։ Վարձակալության ժամկետները դեռ չեն լրացրել։ Մենք ունենք գետնանցումներ նաև, որոնք նորոգման կարիք ունեն։ Այստեղ քաղաքապետարանը արդեն որերորդ տարին է փորձում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել, նախկինում փորձում էին տնտեսվարողի ներգրավել, այսինքն մրցույթ էին հայտարարում, որպեսզի տնտեսվարողը վարձակալությամբ վերցնի։ Այս պահի դրությամբ ճիշտն ասած տեղյակ չեմ,թե ինչ փուլում են գործը։ Այս մասով դեռ որևէ հստակություն չկա։ Միայն գիտեմ, որ անընդհատ փորձում են լուսավորությունը ապահովել, բայց լույսերն անընդհատ գողանում են»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ