Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Տավուշում. կա վիրավոր. shamshyan.com
Հոկտեմբերի 30-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում բախվել են Տավուշի մարզի բնակիչներ 27-ամյա Հրայր Ավալյանի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Մհեր Անանյանի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդներից Մ. Անանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն: