Արտաքին 3 տարի առաջ - 10:42 25-10-2023

Սաակաշվիլին Փաշինյանին և Ալիևին հորդորել է դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև առկա կարգավորումը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ զգուշացնելով «միջանցքի» հարցով Հարավային Կովկասում ռազմական նոր հակամարտության սպառնալիքի մասին և նշելով, որ կան այլընտրանքային լուծումներ: Այս մասին Սաակաշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։

Սաակաշվիլին պնդել է, որ «Ռուսաստանը շահագրգռված է այդ հակամարտությունը բորբոքելով», քանի որ «նման պատերազմը ոչ միայն կվնասի Ադրբեջանի միջազգային վարկը, այլև կարող է հանգեցնել Հայաստանում կառավարության փոփոխության»։ Նա այս համատեքստում Փաշինյանին և Ալիևին հորդորել է որպես հնարավոր օրինակ դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի միջև գոյություն ունեցող կարգավորումը:

«Այս երկու երկրները պահպանում են բարիդրացիական հարաբերություններ՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց սահմանները: Սցենարում, որտեղ Ուկրաինան խնդրում էր Օդեսա քաղաքից մուտք դեպի Օդեսայի շրջանի հարավային մաս, Մոլդովան պատրաստակամորեն համաձայնեց վարձակալությամբ տալ Դնեստրի շրջանով անցնող մի ճանապարհ:

Որպես Օդեսայի նախկին նահանգապետ՝ ես հաճախ եմ օգտվել այդ վարձակալված ճանապարհից (որը վերանորոգել եմ) ուկրաինացի սահմանապահների հսկողության տակ, երբ ցանկացել եմ ճամփորդել ուկրաինական Բեսարաբիա: Մոլդովան կոմերցիոն օգուտներ է ստանում այս համաձայնությունից», - գրել է նա։

Սաակաշվիլիի համոզմամբ՝ նման լուծումը շահավետ կլիներ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի համար

«Հայաստանն առևտրային և ֆինանսական առավելություններ ձեռք կբերեր, ինչպես նաև նշանակալի տարանցիկ ճանապարհների հասանելություն: Ի հավելումն՝ Ադրբեջանը կարող էր խուսափել ռուսական զորքերի շարունակական ներկայությունից, ինչն ի վերջո կհանգեցներ երկու երկրների խաղաղ գոյակցության»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

11:24 Ողբերգական դեպք՝ Երևանում․ 5-ամյա տղան ընկել է 3-րդ հարկի պատուհանից ու մահացել
17:26 Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ՝ 5-ամյա երեխայի ողբերգական դեպքից
13:19 Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
13:26 9 մարդու կյանք խլած վթարի վայրում ճանապարհը գծանշված է եղել․ Խուդաթյանը պարզաբանում է ներկայացրել
12:30 Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը. Փաշինյան
22:58 Ուշիի վթարի զոհերից է բռնցքամարտի Եվրոպայի 22-ամյա չեմպիոն Էրիկ Մխոյանը
16:00 Ալիևի սահմանադրությունն արժի 64 մլրդ դրամ. վերջին ընդդիմադիրը
17:15 Ովքեր էին Ուշիի ոլորաններում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածներն ու վիրավորները. նոր մանրամասներ
18:00 «Ճշտով» կատարված գնումները․ շեֆի ավտոն ուշ են լվացել, պայմանագիրը լուծվել է
10:30 Նիկոլ Փաշինյանը չի շտապում նվերները հանձնել պետությանը