Արտաքին 3 տարի առաջ - 12:40 13-10-2023

Չկան ուղիղ ապացույցներ, որ Իրանը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. Բլինքեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չկան «ուղիղ ապացույցներ» առ այն, որ Իրանը մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված հարձակմանը։ Այս մասին Բլինքենն ասել է NBC News-ին տված հարցազրույցում։

Բլինքենն ընդգծել է, որ Իրանը երկարաժամկետ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ։

«ՀԱՄԱՍ-ը ՀԱՄԱՍ չէր լինի առանց Իրանի երկարամյա աջակցության։ Մենք դա գիտենք։ Մենք սա տեսնում ենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս հարձակմանը, այս պահին մենք ուղղակի ապացույցներ չունենք, որ Իրանը ներգրավված է եղել հարձակման մեջ՝ ոչ դրա ծրագրման, ոչ՝ իրագործման մեջ»,- կարծում է նա:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը «կարմիր գծեր» ունի Իսրայելի պատասխանի հետ կապված, Բլինքենն ասել է.

«Մենք նրանց հետ քննարկել ենք նրանց ծրագրերը, բայց ես չեմ պատրաստվում մանրամասնել: Մենք հանձնառու ենք աջակցել նրանց»:

Հարցին, թե արդյոք մտահոգություններ կան ավելի լայն տարածաշրջանային պատերազմի բռնկման հետ կապված, Բլինքենը պատասխանել է՝ ԱՄՆ-ն վճռական է թույլ չտալ, որ դա տեղի ունենա: Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար