Ներքին 3 տարի առաջ - 14:22 12-10-2023

Սպանություն Հրազդան քաղաքում․ մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ

2023 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:44-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի անձնակազմը մեկնելով կանչի հասցե՝ ք. Հրազդանի Վանատուր թաղամասի տներից մեկը, մահացած վիճակում հայտնաբերել է մի տղամարդու: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է, որ մահացածը Եղվարդի բնակիչ, տվյալ տանը վարձակալությամբ բնակվող, 64-ամյա Ա.Հովհաննիսյանն է։ Զննությամբ դիակի վրա՝ գլխի շրջանում, հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ:

Պարզվել է, որ նշված տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել վերջինիս և հարևանությամբ բնակվող, Հրազդանի 39-ամյա բնակչի միջև, որի ընթացքում վերջինս Ա.Հովհաննիսյանին գլխի շրջանում հասցրել է հարվածներ, ինչի հետևանքով 64-ամյա տղամարդը մահացել է:

Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից կայացվել է նրան ձերբակալելու որոշում։ Վերջինս հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար