Արտաքին 3 տարի առաջ - 12:41 11-10-2023

Մոսկվայից պնդում են՝ ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ երկրներում

Ռուսաստանի Դաշնության Անվտանգային դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և դաշնակիցները մասշտաբային աշխատանք են սկսել ԱՊՀ երկրներում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ, փորձում են նախադրյալներ ստեղծել քաղաքական ճգնաժամերի համար, ինչպես նաեւ «գունավոր հեղափոխությունների» իրականացման անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Մեր նախորդ հանդիպման պահից հետո միջազգային իրադրությունն էապես բարդացել է, ինչը հանգեցրել է հիմնական մարտահրավերների սրման եւ նոր սպառնալիքների ձեւավորման ԱՊՀ տարածքում։ ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները մասշտաբային աշխատանք են ծավալել Համագործակցության երկրներում իրավիճակը ապակայունացնելու, պատժամիջոցային ճնշում գործադրելու, լոգիստիկ երթուղիների շրջափակման եւ նոր տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար՝ դրանով իսկ խորացնելով գլոբալ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները»,- ասել է Բորտնիկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ԱՄՀԾ նիստում։

Հավաքական Արեւմուտքը, անտեսելով միջազգային իրավունքի նորմերը, շանտաժի եւ վախեցնելու ձեւերի է դիմում, սեպ խրում ԱՊՀ երկրների եւ այլ հարեւանների միջեւ ստեղծված բարեկամական հարաբերությունների միջեւ, ասել է Բորտնիկովը։

«Արեւմտյան երկրների հատուկ ջանքերն ուղղված են միջպետական միավորումների մասնակիցներին այլընտրանքային ձեւաչափերով գայթակղելուն, ինչը խզում է առեւտրատնտեսական, քաղաքական եւ մշակութային-պատմական արդեն ձեւավորված կապերը։ Հիմնական թիրախներից են ինտեգրացիոն նախագծերը Եվրասիայի տարածքում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ եւ ՇՀԿ»,- նշել է Բորտնիկովը։

«Արեւմուտքը իր հատուկ ծառայությունների, ինչպես նաեւ կառավարվող ոչ կառավարական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների միջոցով աշխատանք է տանում մեր երկրներում ազգամիջյան եւ միջդավանական պառակտման, զինված հակամարտությունների հրահրման ուղղությամբ՝ դրանով իսկ քաղաքական ճգնաժամերի նախադրյալներ եւ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով «գունավոր հեղափոխությունների» իրականացման համար»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի