Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:10 10-10-2023

Ինչո՞ւ ՌԴ-ից ՀՀ փոխանցումներ չեն կարողացել կատարել․ ԿԲ պարզաբանումը  

Օրեր առաջ գրել էինք, որ ՌԴ-ից Հայաստան գումար փոխանցել չի ստացվում։ Խափանված է նաև Յունիսթրիմի աշխատանքը։

Oragir.News-ը Կենտրոնական բանկ գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ո՞րն է խնդիրը։
Պատասխանելով մեր հարցմանը՝ ՀՀ կենտրոնական բանկից նշել են, որ տեղեկություն չունեն Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների հետ կապված դժվարությունների հստակ պատճառների մասին:

«Ենթադրում ենք, որ նման դեպքերը կարող են կապված լինել 20.07.2023 թ-ին ԱՄՆ-ի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի «Հատուկ ցուցակված անձանց» ցանկում մի շարք ռուսական կազմակերպությունների հետ միասին «Յունիսթրիմ Բանկ» ՓԲԸ-ն ներառելու հետ, որը «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի օպերատորն է: Ստեղծված իրողությունից հետո ՀՀ առևտրային բանկերը ինքնուրույն են որոշում, թե ինչպես են շարունակում համագործակցությունը «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի հետ՝ ելնելով իրենց պայմանագրային պարտավորություններից և ռիսկերի կառավարման իրենց քաղաքականությունից: ԿԲ գնահատականների համաձայն՝ «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով փոխանցումների դադարեցումը կարող է հանգեցնել որոշ անհարմարությունների այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում էին այս համակարգի ծառայություններից, սակայն բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպասարկում են այլ համակարգեր ևս (ցանկը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/psorder.aspx), որոնք, որպես այլընտրանք, կարող են փոխարինել «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգին: Որպես այլընտրանք գոյություն ունեն այլ ծառայություններ ևս՝ բանկային փոխանցումներ, էլեկտրոնային փոխանցումներ և այլն»,-նշված է ԿԲ պատասխան նամակում։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ի դրությամբ Հայաստանյան 6 բանկ դադարեցրել է Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը: Նման որոշման մասին արդեն հայտարարել են Արդշինբանկը, Կոնվերս բանկը, Ինեկոբանկը, Էվոկաբանկը, Հայբիզնեսբանկը, Ամերիաբանկը:

Հուլիսի 20-ին Unistream վճարային համակարգի օպերատոր, ռուսական նույնանուն բանկը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Մինչև հոկտեմբերի 18-ը ռուսական այդ բանկի հետ գործառնությունները չդադարեցնելու դեպքում, ԱՄՆ-ն կարգելափակի տվյալ բանկի ակտիվները և կսահմանափակի իր քաղաքացիների հետ բիզնես գործարքներ կատարելու հնարավորությունը: