Արտաքին 3 տարի առաջ - 17:48 09-10-2023

Իրանցի պաշտոնյան պնդում է՝ Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին

Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար Հեյդարին հայտարարել է, որ «Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին»: Ինչպես նշում է khabarban.com կայքը, նա այս մասին ասել է Երիտասարդ լրագրողների ակումբի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանը:

«Ներկայումս Ղարաբաղն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության տարածք է: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի (Իսրայել-Tert.am) կարողությունները, ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ», - ասել է իրանցի պաշտոնյան:

«Ղարաբաղն ավանդաբար պատկանել է Հայաստանին, և այն, որ մարդիկ փախել են Հայաստանի տարածք, պայմանավորված է ադրբեջանական բանակի հարձակմամբ, և դա չի նշանակում, որ Ղարաբաղի հայերը կորցրել են իրենց ինքնությունը... Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը շրջափակման պատճառով նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը. Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից», - ասել է Հեյդարին:

Նա պարզաբանել է, որ արտտարածաշրջանային երկրները ձգտում են շահագործել Կովկասի ռեսուրսները, նոր միջանցքները, և օգտագործել Ադրբեջանի տարածքը՝ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար։

Հեյդարիի խոսքով՝ Հայաստանը միշտ կփորձի հետ վերցնել Ղարաբաղը, ուստի ավելի լավ է հայ-ադրբեջանական խնդիրները լուծել քաղաքական համաձայնագրերի և Իրանի նման երրորդ երկրի միջնորդությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ