Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 10:00 09-10-2023

Ինչու Ադրբեջանը չի ստորագրելու պայմանագիրը. միութենական պետության սպառնալիքը

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բոյկոտել էր հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպումը՝ պատճառաբանելով, որ Ֆրանսիան հայանպաստ դիրքորոշում է ցուցաբերում։ Ադրբեջանական կողմը նշել էր, որ դեմ է ցանկացած ձևաչափի, որում ներգրավված կլինի Ֆրանսիան և պատրաստ է Բրյուսելում՝ եռակողմ ձևաչափով՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցություններ վարել։

Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի վերջին։

Իշխանության շրջանում Oragir.News-ի աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահը չի պատրաստվում որևէ փաստաթուղթ ստորագրել, որով կճանաչի Հայաստանի 29800 քառակուսի կմ տարածքը։ Նրանց խոսքով՝ բացի այսպես կոչված նախկին անկլավներից, որոնց տարածքը կազմում է 109 քառակուսի կմ, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջ չի ներկայացնելու, սակայն փաստաթղթի ստորագրումից ամեն կերպ հրաժարվում է։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանության կուլիսներում հասկացել են, որ Արցախը հանձնելու գինը Հայաստանն էր, և Ադրբեջանն այնքան ժամանակ չի ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի դեռ ՀՀ-ն չի միացել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Ավելին՝ իշխանությանը մոտ կանգնած փորձագետներն ու վերլուծաբաններն արդեն խոսում են, որ Ադրբեջանն առաջիկայում հարձակվելու է Հայաստանի վրա, իսկ Ռուսաստանը, առանց հայկական կողմի խնդրանքի, զորք է մտցնելու Հայաստան, ինչից հետո ՀՀ-ն ստիպված է լինելու միանալ միութենական պետությանը։

Ադրբեջանի առաջիկա ագրեսիայի մասին հայտնել է նաև ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal պարբերականին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո կանգ չի առնելու, մինչև չբախվի շատ կոնկրետ քայլերի, որոնք կարող է ձեռնարկել հավաքական արևմուտքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ