Ներքին 3 տարի առաջ - 20:17 26-09-2023

ՀՀ առողջապահության նախարարն այցելել է ԼՂ-ում պայթյունից այրվածքներ ստացած քաղաքացիներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց, ովքեր Ստեփանակերտից տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։

Այս մասին նախարար Ավանեսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով, որ այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

«Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորինս արագ շարունակվելու է: Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց»,-նշել է նախարարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում