Ներքին 3 տարի առաջ - 22:05 22-09-2023

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց

Սեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։

Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում