Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:57 22-09-2023

Այս իշխանությունները օտար են, ցեղասպանության հանցակից են․ Իշխան Սաղաթելյան

Կառավարության շենքի առաջ բազմություն է հավաքվել։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Մեզ բոլորիս միավորում է մեկ նպատակ․ դա Հայաստանի և Արցախի պաշտպանությւոնն է։ Ձեզանից յուրաքանչյուրը, որ այս հրապարակում է, այս օրերի, զրկանքների, տառապանքի գնով, դիմադրելով բռնություններին, պայքարում է մեկ նպատակի համար՝ ի պաշտպանություն արցախի և Հայաստանի»,- այս մասին հայտարարեցՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը շեշտեց, որ պայքարն իշխանության հասնելու համար չէ, այլ նրա համար, որ առհասարակ Հայաստանը իշխանություն ունենա։

«Այսօր Արցախը, Հայաստանը անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածները օտար են, ցեղասպանության հանցակից են։

Երեկ Ազգային կոմիտեն հայտարարեց դասադուլ, գործադուլ և անհնազանդության ակցիաներ։ Ի շնորիվ ձեզանից յուրաքանչյուրի՝ մեր երեկվա հայտարարված գոծողությունները բավականին լուրջ արդյունք են տվել։ Մեզ արձագանքել են բազմաթիվ հայրենասեր ու արժանապատիվ ուսանողներ, ովքեր այսօր դասադուլ արեցին»,- շեշտեց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ