Ներքին 3 տարի առաջ - 15:50 22-09-2023

Երևանում հափշտակել են 5,900 դոլար, ատրճանակ, 3 հեռախոս և անձնագիր. ՔԿ

Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ մեկ քաղաքացուց հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2023թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝ թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:

Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել է 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա.Հ-ի անձնագիրը:

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել է տուժող:

Վերջինս վարույթն իրականացնող մարմին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշինով գլխարկներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականեր՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում