Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 00:22 22-09-2023

Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհ՝ գտնելու իրական, մնայուն խաղաղություն․ ՄԹ ԱԳ նախարար

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարը մտահոգություն հայտնեց այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը։

«Տեղում մարդասիրական կարիքը ահռելի է, շարունակում է մեծանալ։ Այս շաբաթ բոլորս քաջալերված էինք՝ լսելով, որ թեև փոքր մասշտաբի, բայց մարդասիրական ապրանքների առաքում է եղել և՛ Լաչինի, և՛ Աղդամի ճանապարհներով դեպի ԼՂ։ Առաջընթացի այս հնարավորությունը, ցավոք, ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ Մեր գործընկերներից շատերի հետ ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացնող հետագա գործողություններից և որ կարևոր է, վերադառնալ երկխոսության։ Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջև առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհ՝ գտնելու իրական, մնայուն խաղաղություն, իրական, մնայուն լուծումներ, ուստի հիմա շատ կարևոր է սկսկել բանակցությունները ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ»,- նկատեց ՄԹ-ի ներկայացուցիչը։

ՄԹ ԱԳ նախարարը շեշտեց, որ բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի նախնական փխրուն առաջընթացը խաղաղության կայուն համաձայնության ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

«ՄԹ-ն իր կողմից ողջունում է երեկ հայտարարված հրադադարը։ Ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնությանը և հրատապ բաց երկխոսությունը ծավալել»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են