Մամուլ 3 տարի առաջ - 09:49 19-09-2023

Երկու ճակատով թիրախավորում. լուրջ անելիք ունի նաև պետությունը․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը շարունակում է տարբեր հարթակներում տեղեկատվական հարձակումներ գործել Հայաստանի նկատմամբ՝ նաև բնապահպանական թեմաներով: Ի մասնավորի, օրերս Բաքվում տեղի ունեցած հերթական միջազգային սիմպոզիումի ժամանակ ադրբեջանցիները բարձրացրել են նաև Ողջի ու Արաքս գետերի թեման: Ընդհանրապես, Բաքվում պետական մակարդակով ահռելի գումարներ են ծախսվում՝ ցույց տալու, թե Հայաստանում բնապահպանական ծանր խնդիրներ կան, որոնք ազդում են տարածաշրջանի վրա: Այդ թվում՝ լրջորեն թիրախավորվում է հանքարդյունաբերությունն ու, ի մասնավորի, մեր տնտեսության մեջ առաջնային դիրքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես գլխավորում է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակը:

Այն, որ ինքնին թե՛ ռազմական, թե՛ հումանիտար, թե՛ բնապահպանական առումներով հանցագործ երկիրը մեղադրանքներ է ներկայացնում Հայաստանին, փորձում հարվածել մեր տնտեսությանը, նորություն չէ: Սակայն առավել ցավալին այն է, որ մենք հաճախ ոչ միայն չենք հակադարձում, ոչ միան պատշաճ կերպով չենք բարձրաձայնում Ադրբեջանի բնապահպանական հանցագործ էության մասին, այլև որոշ դեպքերում ստացվում է, որ, ի դեմս հայաստանյան որոշ «բնապահպանների», անընդհատ տիրաժավորվում են նույն թեզերը, որից էլ ակտիվորեն օգտվում են ադրբեջանցիները։ Ըստ այդմ, ստացվում է, որ երկու ճակատով են թիրախավորվում մեր տնտեսության շարժիչ ուժը համարվող միավորները, հատկապես ԶՊՄԿ-ն: Այստեղ լուրջ անելիք ունի նաև պետությունը:

Ընդ որում, եթե Ադրբեջանը պետական մակարդակով ահռելի միջոցներ է տրամադրում կեղծ քարոզչություն իրականացնելու համար, ապա մեր խնդիրը պետք է լինի նախ՝ ճշմարտությունը հասցնել աշխարհին, ապա և բարձրացնել մեր հասարակության իրազեկվածության աստիճանը, որպեսզի երկու ճակատով նման հարձակումների պատճառով կեղծ պատկերացում չձևավորվի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին