Ներքին 3 տարի առաջ - 00:58 19-09-2023

Մարության Հայկի ինքնուրույնության չափաբաժինն ուղիղ համեմատական է Փաշինյան Նիկոլի զգուշացումների քանակին

Պահպանողական կուսակցության ղեկավար Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարության Հայկն աննախադեպ հնարավորություն ունի պարտության մատնել ՔՊ-ին, սակայն Մարության Հայկը ՔՊ-ին պարտության չի մատնի:

Կարծում եմ` խնդիրը վերջինիս ուզել-չուզելու մեջ չէ: Խնդիրն ինքնուրույնության բացակայությունն է:

Այն ուժերը, որոնք կանգնած են Մարության Հայկի հետևում, ըստ երևույթին, չեն մանրանում և վերջինիս ցանկանում են մեծ քաղաքականության մեջ տեսնել: Եթե Մարության Հայկը կոալիցիոն համաձայնագրեր ստորագրի, ապա նրա գործողությունները կսահմանափակվեն: Վերջինիս վրա խաղադրույքը մեծ է` Երևանի կոալիցիոն քաղաքապետի պաշտոնից շատ ավելի մեծ:

Բացի դրանից` խաղացողները Մարության Հայկով Փաշինյան Նիկոլին ցույց են տալիս «դեղին քարտ»:

Այսինքն, Մարության Հայկը շատ խորքային ֆիգուր է և Փաշինյան Նիկոլի իրական մրցակիցն է:

Ըստ այդմ, եթե Փաշինյան Նիկոլը «դեղին քարտից» հետո «ուղղվում է», ապա Մարության Հայկը որոշ ժամանակով «անհետանում է» ... մինչև հաջորդ «դեղին», հետևաբար` «կարմիր քարտ»:

Մարության Հայկի ինքնուրույնության չափաբաժինն ուղիղ համեմատական է Փաշինյան Նիկոլի զգուշացումների քանակին: Կարծում եմ` այս փուլում նրանից շատ բան սպասել պետք չէ»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ