Ներքին 3 տարի առաջ - 15:45 11-09-2023

Ադրբեջանի ԶՈՒ-ն անցած շաբաթ Մարտունու և Ասկերանի շրջաններում 2 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

2023 թվականի սեպտեմբերի 4-11-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում հանցագործությունների եւ իրավախախտումների վերաբերյալ գրանցվել է 19 հաղորդում, որից 16-ը՝ հանցագործությունների մասին: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում՝ դրանցից 11-ն արդեն բացահայտվել եւ քննության փուլում է: Այս մասին հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Շաբաթվա ընթացքում բացահայտվել է կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանությունների եւ դրանց հետեւանքով միմյանց մարմնական վնասվածք պատճառելու բոլոր 7 դեպքերը: Հասարակական կարգը կոպիտ խախտած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն։

ՆԳ նախարարությունը միջոցներ է ձեռնարկում անբացահայտ մնացած մյուս հանցագործությունների, այդ թվում՝ նշված ժամանակահատվածում գրանցված անձնական ունեցվածքի գողության՝ 2 եւ հափշտակություն բնութագրմամբ 1 դեպքի բացահայտման ուղղությամբ:
Ադրբեջանական զինուժն անցած շաբաթվա ընթացքում Մարտունու եւ Ասկերանի շրջաններում 2 անգամ կոպտորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, կրակել գյուղատնտեսական նշանակության դաշտերում բերքահավաք իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ:

Հաղորդագրությունները փոխանցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմին:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհատրանսպորտային մեկ պատահար: Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ քաղաքացին վարելով HAYASA RC 200-2 մոտոցիկլետը, բախվել է ճանապարհի աջ մասում կայանված՝ «Մերսեդես Բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն:

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները ԼՂ տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: ԼՂ պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: Ոստիկանության եւ ԱԻՊԾ ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ պահպանելով կայուն հասարակական կարգ ու կանոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում