Ներքին 3 տարի առաջ - 11:30 07-09-2023

ՔՊ-ն խախտել է օրենքը․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հայտարարություն է ներկայացրել՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի շարք հրապարակումների։

Հայտարարությունը՝ ստորև․

2023 թ․ սեպտեմբերի 4-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից գումարի դիմաց քարոզարշավին մարդկանց ներգրավելու վերաբերյալ փաստեր։

Ըստ հրապարակման՝ սոցիալական ցանցերի միջոցով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հավաքագրում են երթերի մասնակիցներ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։ Վերջիններիս տրվում են հանձնարարություններ որոշակի հագուստ կրելու, անձնական տվյալներ տրամադրելու և կուսակցության գլխամասային գրասենյակ այցելելու վերաբերյալ։

Նկարագրված փաստերը ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենգսրքի 236-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին։

2022 թվականից նշված հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, ինչպես նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի նկատմամբ, ինչին Կոմիտեն անդրադարձել է իր նախորդ զեկույցներում։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է նշված հանցակազմի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հարցին և առաջարկել դադարեցնել դրա գործողությունը։ Հավաքների ազատության իրավունքի համատեքստում Եվրոպայի և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը և չափանիշները ներկայացված են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցում։

Ըստ ուղեցույցի 52-րդ պարբերության՝ «Հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով