Արտաքին 3 տարի առաջ - 16:44 06-09-2023

Ուկրաինայի պաշտպանության նախարարի 3 տեղակալները հրաժարական են տվել 

Ուկրաինայի պաշտպանության նախարարի 3 տեղակալները՝ Վլադիմիր Գավրիլովը, Վիտալի Դեյնեգան և Անդրեյ Շևչենկոն, հրաժարական են տվել։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

«Փոխնախարարներ Գավրիլովը, Դեյնեգան և Շևչենկոն հրաժարականի դիմում են գրել»,- նշել է Գոնչարենկոն իր Թելեգրամ ալիքում։ Դեյնեգան ՊՆ-ում ղեկավարում էր թվային զարգացման հարցերը, Շևչենկոն՝ եվրոպական ինտեգրման։

Նախօրեին Գերագույն ռադան հավանություն էր տվել պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հրաժարականին։ Սպասվում է, որ այսօր Ուկրաինայի խորհրդարանը կդիտարկի Ուկրաինայի նախագահի առաջարկած՝ Պետական գույքի հիմնադրամի նախկին ղեկավար Ռուստեմ Ումերովի թեկնածությունն այդ պաշտոնի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ