Ներքին 3 տարի առաջ - 13:47 05-09-2023

Հայաստանի մշակութային օրեր կանցկացվեն Եգիպտոսում

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը սեպտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու լրամշակումը։ Միաժամանակ, դեսպան Փոլադյանը նշել է, որ հայկական կողմը նախատեսում է աշխատանքներ իրականացնել՝ գալիք տարում Եգիպտոսում Հայաստանի մշակութային օրեր անցկացնելու ուղղությամբ։ Համագործակցության առավել ընդլայնման համար կողմերը կարևորել են նաև պաշտոնական պատվիրակությունների և մշակութային խմբերի փոխայցելությունների աշխուժացումը։

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Նեվին ալ-Քիլանիին է փոխանցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության հարցերով գագաթնաժողովի» մասնակցության հրավերը։ Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ նախարարը հետաքրքրություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցության առնչությամբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել