Ներքին 3 տարի առաջ - 12:30 30-08-2023

Կրակոցներ Երևանում․ ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են զենքի առուվաճառք կատարողներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկությունները ճշտելուց հետո Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։

Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխում Երևանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս լինում են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն տեղում պարզվում է, որ զենքի առուվաճառքի հետ կապված՝ զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ․-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մեջ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս․-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ