Ներքին 3 տարի առաջ - 18:33 29-08-2023

6 գերի` 1 ամսում․ Ադրբեջանում հայ գերիների թիվը հասել է 125-ի

Մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանում պահվող գերիների թիվը ավելացել է 6-ով։ Եթե տարեսկզբին Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները նշում էին, որ Բաքուն հաստատում է 33 անձի գերի լինելու փաստը, ապա այսօր արդեն նրանք 39-ն են։

Արցախի և Հայաստանի քաղաքացիների գերեվարման առաջին դեպքն առևանգվել է հուլիսի 29-ին, երբ Ադրբեջանը Բերձորի միջանցքում տեղադրված ադրբեջանական անօրինական անցակետից Կարմիր Խաչի ներկայացուցիչների ներկայությամբ առևանգեց վիրահատության համար Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաաչատրյանին։

Հաջորդը Ռաշիդ Բեգլարյանն էր, ով օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Հին Շեն համայնքից ոգելից խմիչքների ազդեցության տակ դուրս էր եկել գյուղից, մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու ձերբակալվել Ադրբեջանի կողմից:

Դրան հաջորդեց պահեստազորային Գագիկ Ոսկանյանի գերեվարումը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գագիկ Ոսկանյանին: Ավելի ուշ, ՊՆ-ն տարածեց տեսանյութ, որում երևում էր՝ ինչպես են ադրբեջանցիները մոտենում Ոսկանյանին, նստեցնում մեքենան և տանում անհայտ ուղղությամբ։ Դատարանը ՀՀ ԶՈւ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ադրբեջանական կողմը նրան մեղադրում է սահմանախախտման, մաքսանենգության, ահաբեկչության նախապատրաստման, ապօրինի զենք և զինամթերք կրելու և այլ հոդվածներով։

Նախօրեին ադրբեջանցիների կողմից ադրբեջանաական անցակետից արդեն խաղաղապահների ներկայությամբ առևանգվեցին ևս 3 երիտասարդներ՝ Ալեն Սարգսյանը, Լևոն Գրիգորյանը և Վահե Հովսեփյանը, որոնց նկատմամբ Ադրբեջանը «վարչական կալանք» էր կիրառել՝ 10 օր ժամկետով։

Հիշեցնենք, որ ուսանողներին մեղադրում էին «Ադրբեջանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի համար»։

Նշենք, սակայն, որ 39-ը միայն հաստատված դեպքերն են։ Պաշտոնական Երևանը, սակայն, վստահեցնում է, որ նրանց թիվն ավելի շատ է։ Իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս 80 անձ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան