Ներքին 3 տարի առաջ - 15:30 29-08-2023

Պետք չէ ձեռքերը տնկած վախենալու բաներ տեղադրել․ Սամվել Սևադան` Ազնավուրի արձանի մասին

«Նախ և առաջ խնդիրը ոչ միայն արձանն է, այլ այդ տեղում որևէ արձան դնելը։ Որևէ դիտման կետ չկա, մոտենալու հնարավորություն չկա։ Ռոդենի արձանը, որ դրված է այդտեղ, դա նշանավոր գործ է, բայց ոչ ոք չի նայում։ Եթե այդտեղ Ազնավուրի արձանը դնեն, պետք է մարդիկ մոտենան, ծաղիկներ դնեն չէ՞, բայց այդտեղ մոտենալ հնարավոր չէ, մեքենաները «կռուգավոյ ֆռում» են ահավոր արագություններով,- այսօր Oragir.news-ի հետ զրույցում ասաց արվեստի վաստակավոր գործիչ, նկարիչ Սամվել Սևադան։

Սամվել Սևադայի կարծիքով՝ արձանը կարող է տեղադրվել ոչ թե Ֆրանսիայի հրապարակում, այլ «Մոսկվա» կինոթատրոնի և նկարիչների միության մեջտեղում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, քանի որ հարմար է և սիմվոլիկ։ Նկարիչը նաև նշեց, որ մեծ արձանի փոխարեն կարելի է կիսանդրի տեղադրել։

Վերջինիս խոսքով՝ հրապարակներում արձաններ տեղադրելու ժամանակները անցել են, և ամբողջ Երևանը արձանների մեջ «կորած» է։

«Լավ կլինի փոքր ֆոռմաներով դնեն այգիներում, պուրակներում այդ արձանները։ Ասենք Ռոդենի արձանը կարելի է դնել մի այգում, որտեղ մարդիկ կկարողանան մոտենալ, նկարվել արձանի հետ, ծաղիկներ դնել, նույնը Ազնավուրինը, պետք չէ այդպիսի վախենալու բաներ դնել ձեռքերը տնկած։ Ես կարծում եմ, որ Կինոմոսկվայի մոտ կիսանդրի դնեն բավական է, պարտադիր չէ ոտքից գլուխ։ Եթե կարող են ոտքից գլուխ դնել, թող լավը դնեն, դրանք լավը չեն, ինչը որ ցուցադրված է»,- մեզ հետ զրույցում ասաց նկարիչը։

Նկարիչը նաև նշեց, որ իր կարծիքով արդեն որոշված է, թե որ արձանն է ընտրվելու տեղադրելու համար, սակայն չի տեսնում որևէ արժանի քանդակ։

«Մի քիչ սարքովի բան կա դրա մեջ։ Ինձ թվում է արդեն որոշված է որևէ մի էսքիզ, մնացածները արագ-արագ պլաստիրինով խազ-մազ են արել դրել»,- կարծում է նա։

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրի արձանի համար քվեարկության էր դրվել քանդակի 37 էսքիզ-հայտ, որոնցից մեկը կընտրվի Ֆրանսիայի հրապարակում տեղադրվելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ