Ներքին 3 տարի առաջ - 23:50 25-08-2023

Տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը դինամիկ աճում է և առաջին յոթ ամիսների համար կազմել է 3․7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում է, իսկ 1․7 մլրդը Ռուսաստանից ներմուծումն է, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, և մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։

Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև աճում է «ոչ միայն առևտուրը, այլև փոխադարձ ներդրումները և հետաքրքրությունները»։

«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը՝ հատկապես հաշվի առնելով ռուսական և հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը»,- հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ