Ներքին 3 տարի առաջ - 21:12 22-08-2023

Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Օգոստոսի 22-ին, ժամը 09։30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ռ․ Վ․, ծնված 1986 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Հ․ Խ․) և «Honda» (վարորդ՝ Գ․ Դ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարածքը սահմանազատվել է տեղի ուժերով:

Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Ս․-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել են պարեկային ծառայության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Վ․-ին (ծնված 1985 թ.), «Honda» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Ս․ Դ․-ին (ծնված 1997 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ․ Վ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում