Ներքին 3 տարի առաջ - 19:09 18-08-2023

«Ապրելու երկիր»-ը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։

Ամբողջական հայտարարությունը ստորև՝

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։

Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։

Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության կառավարման ներքո և ակնկալում է խորքային համակարգային փոփոխություններ։

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցում է բացառապես հաղթելու նպատակով և այդ հաղթանակից հետո անելու է առավելագույնը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, չնսեմացնելով ընտրությունների «քաղաքային» բաղադրիչը, մենք երևանցիներին ներկայացնելու ենք Երևանի խնդիրների արագ կարգավորման և մայրաքաղաքը եվրոպական մակարդակի քաղաք դարձնելու ամբողջական ծրագիր։

Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական անցնցում իշխանափոխություն և «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստ է ժողովրդի վստահությունը ստանալու միջոցով, ստանձնել երկրի ամբողջական պատասխանատվությունը։

Միևնույն ժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել Երևանի ավագանու ընտրություններում և հետագայում համագործակցությունը այն ուժերի և անհատների հետ, ում համար ընդունելի են հետևյալ սկզբունքները՝

· Հայաստանում պետք է տեղի ունենա ամբողջական իշխանափոխություն, բացառվում է իշխող կուսակցության հետ որևէ համագործակցություն,

· Արցախի հայապատկան մնալու հարցը համարվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր մարտահրավերը և այդ ուղղությամբ Հայաստանը պետք է անի առավելագույնը,

· Առկա է զրո հանդուրժողականություն կոռուպցիայի, հովանավորչության նկատմամբ և դրանց հետ առնչություն ունեցող և ունեցած անձանց և ուժերի նկատմամբ,

· Պետական կառավարման համակարգում պաշտոններ պետք է ստանձնեն բացառապես պրոֆեսիոնալները՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, քաղաքական գործընթացներին մասնակցությունից, ծանոթ-բարեկամ լինելուց։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Մենք գիտենք ինչպես» և «Փոխենք ապագան» կարգախոսերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ