Ներքին 3 տարի առաջ - 12:50 15-08-2023

Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. այն փոխեց ամեն ինչ, մասնավորապես՝ նախկինում ունեցած առաջնահերթությունները։

Իսկ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, անվտանգային խնդիրները, ներքին քաղաքական պառակտումները, քաղաքական գործիչներին անհարիր խոսույթն ու մշակույթը և ժողովրդի հուսահատությունը դարձան կարմիր գիծ։ Ու հենց այդ ժամանակ հասկացանք, որ այլընտրանք չկա, քան սեփական ճակատագիրը սեփական ձեռքերում վերցնելը։

Եվ 2 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մենք հանձնառություն ստանձնեցինք ներդնել մեր համակիրների, կարող անհատների, պրոֆեսիոնալ և գործունյա հայրենասեր մարդկանց ջանքերն ապրելու երկիր կառուցելու գործում. մենք դա արեցինք։ Համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք խնդիրները բացահայտելով, և տեղային արդյունավետ ծրագրեր իրականացնելով, մենք կարճ ժամանակում ահռելի աշխատանք արեցինք և շարունակում ենք մինչ օրս։

Մենք սկսեցինք, համայքներից ու գյուղերից, որովհետև ապրելու երկիրն է սկսվում այդտեղից։ Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում մարդկանց մոտ կրկին հույս է արթնացել, նրանք կրկին սկսում են համոզվել, որ ղեկավարի գործն իր համայնքն ու գյուղն ապրելու դարձնելն է. դա այլևս մեր թիմակիցների ամենօրյա աշխատանքն է։

Երկու տարի անց՝ այսօր, մենք արդեն հասել ենք մեր մյուս ամենակարևոր հանգրվանին՝ մայրաքաղաք Երևանին։ Եվ ես վստահ եմ, որ նույնքան պրոֆեսիոնալ, գիտակ և նվիրյալ թիմակիցների, մեր մեգանախագծերի, մեր հստակ ծրագրերի ու լավագույն առաջարկների շնորհիվ կրկին դատապարտված ենք հաղթանակի։ Ես դրանում վստահ եմ նաև, որովհետև մենք խոսում ենք աշխատանքի լեզվով։ Մենք Երևանը կդարձնենք համայն հայության երազանքի մայրաքաղաքը, մենք Հայաստանն ու Երևանը կդարձնենք երկիր ու քաղաք, որտեղ վերադառնում են, որտեղ ապրում են։

Շնորհավորում եմ մեր բոլոր թիմակիցներին այս խորհրդանշական օրվա առիթով։ Բոլորիս՝ բարի երթ»։

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
17:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
16:19 Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը Երևանում տոնում է հեծանվավազքի առաջնությամբ
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
11:10 Լաս Վեգասում հայ կինը ամուսնու հեռախոսը նայելուց հետո ապտակել է նրան. կնոջը ձերբակալել են և կարող են արտաքսել
18:00 Երբ գիտական վաստակը առոչինչ է «յուրային լինելու» առջև. 2 տարվա լռությունը խախտած բակունցագետը՝ Գորիսի համալսարանում իր նկատմամբ հաշվեհարդարի մասին
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ