Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 16:48 03-11-2026

Սա մեր Սահմանադրությունն է. շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ․ Գալյանը՝ ընդդիմությանը

«Տեքստը բավականին բալանսավորված է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ հույս հայտնելով, որ նոր Սահմանադրության տեքստն ընդունելի կլինի նաև ընդդիմության համար։

Կրկին խոսելով ընդդիմադիրների պնդումների մասին, որ դա «ալիևյան սահմանադրություն է», նախարարն ասաց. «Իրենք շատ բան են ասում, գլուխը պատին են տալիս, հերիք եղավ, բոլ եղավ։ Մեր ներքին գործն է, մենք այս աշխատանքով զբաղվում ենք արդեն տարիներ, և մենք ուզում ենք՝ ժողովուրդը որոշի։ Ով ինչ է ասում՝ ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ես իմ աշխատանքի տերն եմ, մենք նախարարության ամբողջ թիմի հետ, իհարկե, Սահմանադրական խորհրդի ներգրավվածությամբ, մշակել ենք համապատասխան նախագիծ, որն ուզում ենք հանձնել ժողովրդի դատին։ Կկարդաք այդ նախագիծը, կտեսնեք ինչ-որ բաներ՝ համաձայն եք, համաձայն չեք, շատ լավ, գնացեք որոշեք։ Կարող է՝ կարդում եք, տեսնում եք, որ շատ նորմալ, շատ լավ նախագիծ է, որը օրինակ ավելի շատ հնարավորություն է տալիս ընդդիմությանը, ավելի շատ լիազորություն է տալիս Ազգային Ժողովին և այդպիսով բալանսավորում է վարչապետի իշխանությունը, որը, օրինակ, դատական իշխանությունը դարձնում է ավելի մասնակցային և հաշվետու Ազգային ժողովի առջև, որը, օրինակ, Գլխավոր դատախազությանը դարձնում է ավելի այնպիսի մարմին, որտեղ կարգապահական խախտումները քննարկվեն հաշվետվողականության սկզբունքի իրացմամբ և այլն։ Հիմա դուք չտեսնելով նախագիծը, ընդդիմությունը չտեսնելով նախագիծը և չծանոթանալով դրա բովանդակությանը, ի սկզբանե քարոզարշավ է անում «ոչ»–ի՝ ասելով, որ սա սրա սահմանադրությունն է, նրա սահմանադրությունն է… Սա մեր սահմանադրությունն է»։

Կրկին պատասխանելով Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին հարցին էլ Սրբուհի Գալյանն ասաց. «Եկեք, երբ տեքստը հրապարակենք, առանձին քննարկում նվիրենք Անկախության հռչակագրին, դրա իրավական նշանակության և սահմանադրության նախաբանի վերաբերյալ։ Ես պատրաստ եմ անվերջ խոսել և բացատրել մեր դիրքորոշումը, բայց երբ բախվում ես ինչ-որ մի ոչ կառուցողական մեկնաբանության և կետի, որտեղ երկու բառ են ասում՝ «սա Ալիևի սահմանադրություն է» և քննարկումները ավարտվում են, ես դրա հետ համաձայն չեմ։ Ինձ մի բան է հետաքրքիր, որ մենք ունենանք խաղաղ, անվտանգ, կայուն, ինքնիշխան, հարատև ու զարգացող պետություն։ Ով ինչ կասի, ով ինչում կմեղադրի, ինձ բացարձակ հետաքրքիր չի և բավական է։ Իմ այս բովանդակությամբ և զայրացած խոսելը նրա մասին է խոսում, որ ժողովուրդ ջան, հերիք է»։


Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ