Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:32 08-08-2023

Թուրքն ո՞վ ա, որ 25 օր փակի ճանապարհը, օգնություն չթողնի. Գրիշա Սարգսյան

Սա շարունակվող պայքար է, էս ավետյաց երկիրը պետք է դուրս գա ճգնաճամից, պետք ա փրկենք։ Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է։ Դա վաղուց պետք է իրավական գործընթաց սկսեին թե՛ նախկինները, թե՛ ներկաները, եթե չեն արել ո՞վ է մեղավոր։ Այս մասին այսօր Կառավարութան շենքի դիմաց կազմակերպված հանրահավաքին ասաց ՄՀՆՋ (ОМОН) հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանը՝ Ժարիտ Գրիշը։

Oragir.News-ի դիտարկմանը, որ հիմա զնեքով են փորձում բացել ճանապարհը, Գրիշա Սարգսյանն ասաց․ «Հիմա 2 ճանապարհ կա․ առաջինը՝ անջատում՝ հանուն փրկության, երկրորդը՝ ԱԺ-ն Արցախը ճանաչում է Հայաստանի անբաժանելի մաս ըստ հռչակագրի, եթե չէ, ուրեմն կասկածի տակ է դրվում Հայաստանի անկախությունը․․․ Թուրքն ո՞վ ա, որ 25 օր փակի ճանապարհը, օգնություն չթողնի։ Միջազգային կառույցները խոտն առել են բերանը, հորդորում են, ի՞նչ են հորորում։ Ուժն է ծնում իրավունքը, առաջին օրն առաջարկել եմ, մի հատ սնարյադ թողնում էին, լեշերը փռում էին, ուռա գոռալով մտնում էինք Լաչինի ճանապարհով Արցախ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում