Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:29 06-08-2023

Արցախի հումանիտար աղետի պատճառը մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է․ Հակոբ Հակոբյան

Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

«Ցավոք, ինչպես կասեր հայտնի դասականը՝ Արցախի քաղաքական դաշտում չափից ավելի խելացի մարդկանց ու կենդանիների, և հատկապես կենդանիների, պակաս չկա:

Շատ կարևոր է չմոռանանք, որ Արցախում հումանիտար աղետ է ոչ թե, որ Հակարի կամուրջը փակ է, այլ, որ Արցախը չի ցանկանում ենթարկվել Ադրբեջանի պահանջին: Ուստի, Արցախի հումանիտար աղետի պատճառը մեր չենթարկվելու ցանկությունը և համառությունն է, իսկ հետևանքը՝ Հակարի կամուրջի փակ լինելը:

Աղետի պատճառհետևանքային կապի մեջ շատ կարևոր է նաև այն պայմանը որում իրականանում է գործընթացը՝ իսկ դա Ադրբեջանի ցեղասպան նկրտումներն են, Հայաստանի իշխանությունների վարած հակաարցախյան քաղաքականությունն է և թուլացած, գրեթե ոչ կենսունակ արցախյան իշխանությունները:

Ահա ներկայիս իրավիճակի ամբողջական ախտորոշումը: Իսկ բուժման սխեման հետևյալն է՝ պետք է փոխել պայմանը, որի դեպքում պատճառը չի ունենա նման հետևանք»,- գրում է նա:

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ
18:48 Գյումրիում ՌԴ ռազմաբազային իրական այլընտրանք չկա․ Զախարովա
23:56 Շարմազանովը ցավակցել է «Արարատ-73»-ի լեգենդ Սերգեյ Պողոսյանի մահվան կապակցությամբ
17:54 Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է