Ներքին 3 տարի առաջ - 21:01 05-08-2023

Թեկուզ արցունքով, բայց պետք է ժպտամ. Լևոն Մանուկյան. «Երկու կյանք»

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի է անցել, և զոհված զինծառայողների շատ ծնողներ իրենց մեջ ուժ են գտել կրկին երեխա ունենալ։

Oragir.News-ը սկսել է հաղորդումների նոր շարք՝ «Երկու կյանք», որի ընթացքում անդրադառնում ենք ինչպես պատերազմում նահատակված հերոսներին, այնպես էլ նրանց փոքրիկ եղբայրներին և քույրերին։

Լևոն Արայի Մանուկյան, 2000-2020։

44-օրյա պատերազմում իրենց որդուն՝ Լևոնին, կորցրած Մանուկյանները, նախորդ տարի՝ 2022 թվականի հունվարի 23-ին, աղջիկ ունեցան, որին անվանակոչեցին Լեոնա։

«Պետք է ուժեղ լինեմ, որովհետև իմ որդին ուժեղ է եղել, իմ որդին թուրքին հող չի տվել, պայքարել է հայրենիքի համար, հայ ազգի համար, Արցախի համար։

Աստծուն խնդրում էի, որ որդիս թեկուզ ոտք չունենա, ձեռք չունենա, բայց միայն թող սիրտը բաբախի, վերադառնա։

Կյանքը կտար իր ընկերների համար, հայրենիքի համար․ տվեց։

Փորձում եմ ուժ գտնել, ուժեղ լինել, որովհետև իմ տղան ուժեղ է եղել։

Կյանքիս գնով պայքարեցի, որ նորից բալիկ ունենամ, որ թուրք թշնամին չկարծի, որ հայը կոտրվեց։ Չէ՛, հայը կոտրվող չի։

Լեոնան սպասված բալիկ է մեզ համար, մենք շատ ենք պայքարել, որ Լեոնա ունենանք և փորձենք ապրել մեր Լեոնայով։

Ապեր որ տեսնում է, ոնց որ ուրախանա, կարոտած աչքերով նայում է այդ տղաներին, ու ես այդ պահին ցավ եմ ապրում, որ ինքը չունի ապեր։

Իր ծնունդը մեզ համար մեծ ուրախություն էր, Լևոնիցս հետո ապրելու ուժ եմ գտել, որ կարողանամ ապրել ու ապրեցնել իմ Լևոնին։

Թեկուզ արցունքով, բայց պետք է ժպտամ, որ ինքն իմանա, որ իր մայրը ուժեղ է, որ ինքը չի ծնվել խղճահարությունից, չէ՛, ինքը ծնվել է հպարտության և պարծանքի համար»,- ասաց Լևոնի մայրը՝ Նելլի Ղահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում