Ներքին 3 տարի առաջ - 20:41 05-08-2023

Վճարեք թուրքական լիրայով. ՀՀ-ում գործող օնլայն տաքսու պահանջը

Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ գործունեություն ծավալող օնլայն տաքսիներից մեկը՝ inDrive-ը, վերջին օրերին պատվերներ չէր իրականացնում, նշելով, որ այս տարածաշրջանում՝ Հայաստանում, այլևս հնարավոր չէ մեքենա պատվիրել:

Oragir.News-ը ֆիքսել է, որ այսօր inDrive-ի հավելված մուտք գործելիս նման տեղեկատվություն այլևս չկա, փոխարենը ընկերությունը մատուցվող ծառայության համար վճարման ենթակա գումարը թուրքական լիրայով է նշում՝ TRY: Սա նաև հավելվածից օգտվող քաղաքացիներին է զայրացրել:

«Միշտ օգտվել ենք այս հավելվածից, ի տարբերություն «Յանդեքս»-ի, «Ջիջի»-ի և այլ օնլայն տաքսիների, «Ինդրայվ»-ն ավելի մատչելի էր: Այսօր հերթական անգամ փորձեցի մեքենա պատվիրել, այն էլ այսպիսի տհաճ անակնկալ եղավ: Ո՞նց կարելի է նման բան թույլ տալ, Հայաստանում թուրքական փողով վճարե՞ս…»,- մեզ հետ զրույցում դժգոհեց քաղաքացիներից մեկը:

Հավելվածից օգտվող մեկ այլ քաղաքացի էլ իր զայրույթն այսպես արտահայտեց. «Եթե մի քիչ էլ Նիկոլը մնաց իշխանության ղեկին, ապա չեմ զարմանա, որ թոշակներն էլ թուրքական փողով կբաժանի: Ու չեմ զարմանա, որ կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ կեցցե՛ Նիկոլ Փաշան»:

Նշենք, որ խնդրի վերաբերյալ inDrive ընկերությունը պարզաբանում չի տարածել:

Ընկերության ֆեյսբուքյան վերջին գրառումն արվել է 2023 թվականի հունիսի 23-ին:

Արդյոք պետական և իրավապահ մարմինները տեղյա՞կ են խնդրի մասին, որևէ քայլ ձեռնարկե՞լ են այդ ուղղությամբ, Oragir.News-ն այս հարցերի պատասխանները կփորձի ստանալ առաջիկա երկուշաբթի՝ աշխատանքային օրը:


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա